Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Զորակոչիկների ծնողների դիմում-բողոքները հիմնականում առողջական խնդիրների հետ են կապված

Զորակոչիկների ծնողների դիմում-բողոքները հիմնականում առողջական խնդիրների հետ են կապված
02.12.2013 | 15:48

Դեկտեմբերի 2-ից մինչև հունվարի 31-ը հանրապետության տարածքում ձմեռային զորակոչ է անցկացվելու:

Բժշկական փորձագիտական արդյունքների շուրջ իրենց բողոք-դիմումներն են ներկայացրել զորակոչիկների ծնողները, որոնք քննարկվելու են ՀՀ պաշտպանության նախարարությանն առընթեր հասարակական խորհրդի կողմից: Այդ մասին այսօր տեղեկացրել է հանձնաժողովի նախագահ Գեղամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: «Խորհրդի առաջնային նպատակն է` հաստատել արդարություն և օրիանականություն զինված ուժերում»,-ասել է հանձնաժողովի նախագահը` նշելով, որ այսօրվա դրությամբ առկա է տասնմեկ դիմում-բողոք, որոնք կապված են զինծառայողների տարեկետումների և նրանց առողջական խնդիրների հետ:
Սա թվով իններորդ զորակոչն է, որի դիմում-բողոքները քննարկման է դրել հանձնաժողովը:
Ըստ Գ. Հարությունյանի, նախորդ ութ զորակոչերի ընթացքում ստացվել է 630-ից ավելի դիմում-բողոքներ: «Այս վերջին երկու-երեք զորակոչերի ընթացքում ավելի քան 300 դիմում-բողոք է ստացվել: Դրանք պարտադիր քննարկվում են, և եթե հիմքեր են լինում դիմում-բողոքները բավարարելու` նաև բավարարվում են: Դիմում-բողոքների 80 տոկոսը վերաբերում է զորակոչիկների առողջությանը»,-նշել է նա` հավելելով, որ անցյալ զորակոչի ընթացքում դիմում-բողոքների 40 տոկոսից ավելին հանձնաժողովի խորհրդի միջնորդությամբ բավարարվել է:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1029

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ